Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ։
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղում քաղաքական գործընթացների ակտիվացմանը` մոսկովյան պայմանավորվածությունների շրջանակում։
Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից զինյալների ներգրավման կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կառուցողական ներդրում կունենա Լեռնային Ղարբաղում իրավիճակի ապաէսկալացիայի հարցում: