կարևոր
2200 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-14 20:42

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը գրել է․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։