կարևոր
414 դիտում, 6 ամիս առաջ --> 2020-10-14 20:24

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վարչապետի համար անընդունելի է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետի Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմած ուղերձի ժամանակ հայտարարել է՝ Հայկական կողմի համար «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւն անընդունելի է:

Վարչապետն ասել է, որ իր ստացած բանակցային ժառանգությունը ենթադրում էր, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձներ սկզբում 5 շրջան, հետո՝ մյուս 2-ը հանձնելու ժամանակացույցը ներկայացներ, եւ դա ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղոթյան դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով էր սպառնում լուծել հակամարությունը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք պետություններ պատշաճ չգնահատեցին իրական սպառնալիքը՝ հարցը նայելով միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւը կարող է փրկել իրադրությունը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։