կարևոր
1129 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-14 19:53

Եվրոպական դատարանը մերժել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով կայացրած վճռի դեմ Ադրբեջանի ներկայացրած բողոքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Եվրոպական դատարանը մերժել է այդ վճռի դեմ Ադրբեջանի ներկայացրած բողոքը:

Մեկ այլ գործով էլ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված հայ երկու զինծառայողի պահման պայմանների, առողջական վիճակի եւ փոխանակման հնարավորության մասին: