16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
«Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հոկտեմբերի 14-ին անցկացված խորհրդակցության ընթացքում:
Պուտինը հավելել է, որ սպասում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի երրորդ պատվաստանյութին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:
Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք է սկսվեն նոյեմբերին։