կարևոր
1937 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-14 17:52

Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․

«Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»։