կարևոր
1686 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-14 16:57

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ

Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ

Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, հաշվի առնելով օպերատվ շտաբի որոշումները, ստորագրել է կարգադրություն Սերբիայի, Կուբայի եւ Ճապոնիայի հետ փոխադարձ հիման վրա ավիահաղորդակցությունը վերսկսելու շուրջը: Հոկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբում Մոսկվա - Բելգրադ, ինչպես նաեւ Մոսկվա-Կայո Կոկո եւ Մոսկվա-Սանտա Կլարա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ:

Նոյեմբերի 1-ից Ճապոնիա կթռչի երեք չվերթ. երկուսը՝ Մոսկվա-Տոկիո եւ մեկը՝ Վլադիվոստոկ-Տոկիո: «Որոշումն ընդունվել է՝ ելնելով ավելի վաղ հնչեցված չափանիշներից (կորոնավիուսային վարակի 40 նոր դեպք 14 օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով, 14 օրվա ընթացքում նոր դեպքերի օրական աճի 1 տոկոսից ոչ ավելի եւ 7 օրվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման գործակիցը 1-ից ոչ ավելի) եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- նշում են շտաբում: Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում նաեւ որոշում է ընդունվել ավելացնել Շվեյցարիա, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ չվերթերի քանակը:

«Օպերատիվ շտաբը շարունակում է իրադրության դիտազննումը եւ այն երկրների ցուցակի ընդլանման աշխատանքը, որոնց հետ կարող է վերսկսվել ավիացիոն հաղորդակցությունը: Շտաբը հիշեցնում է իր առողջությանն առավելագույնս զգուշությամբ վերաբերվելու, հասրակական վայրեր այցեությունները կրճատելու, շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցների եւ հականեխիչների օգտագործման եւ ինքնազգացողության վատացման դեպքում տանը մնալու եւ բժշկական օգնության դիմելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդարգության մեջ։