կարևոր
3781 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-14 15:15

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը:

Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյոք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել է. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հոկտեմբերի 14-ին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։