07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: