կարևոր
2793 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-14 14:42

ՌԴ-ն Թուրքիային երբեք չի համարել ռազմավարական դաշնակից. Լավրով

ՌԴ-ն Թուրքիային երբեք չի համարել ռազմավարական դաշնակից. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիային երբեք չի դիտարկել որպես իր ռազմավարական դաշնակից: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ անդրադառնալով լրագրողի հարցին:

«Մենք երբեք Թուրքիային չենք դիտարկել որպես մեր ռազմավարական դաշնակից: Այն սերտ գործընկեր է, շատ ոլորտներում այդ գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի»,-ասել է Լավրովը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: