Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել: «Հաբերթուրք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը սպառնացել է անհապաղ խզել դիվանագիտական կապերը այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ադրբեջանի նախագահը կարծում է նաեւ, թե անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում համատեղ կյանքի՝ հակամարտության ավարտից հետո: