Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հաղորդում է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Ռուսաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում չորս տարվա ընդմիջումից հետո: 158 պետություններ պաշտպանել են նրա թեկնածությունն ընտրություններում»,-ասվում է մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում: Ռուսաստանի ներկայացուցչությունը խորհրդում կոնստրուկտիվ աշխատանքի պատրաստակամություն Է հայտնել:
Նաեւ Խորհրդի կազմում ընտրվել են Կուբան, Պակիստանը եւ Չինաստանը: Սաուդյան Արաբիան, սպասումներին հակառակ, չի մտել Խորհրդի մեջ։