կարևոր
592 դիտում, 6 ամիս առաջ --> 2020-10-14 10:50

Ջո Բայդենը եւ Քամալա Հարիսը հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

Ջո Բայդենը եւ Քամալա Հարիսը հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահի եւ փոխնախագահի դեմոկրատ թեկնածուներ Ջո Բայդենը եւ Քամալա Հարիսը հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

Ջո Բայդենն ընդգծել է, որ անհասկանալիորեն լարվածության ամբողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր եւ չներգրավված: Բայդենի կարծիքով՝ դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն, ԱՄՆ վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում:

«Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու Բաքվի ջանքերը: Նահանգները պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային եւ ասի ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը եւ ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը հեշտ չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել»,-ասված է Բայդենի հայտարարությունում:

Բայց դրանում կա եւս մեկ կետ: Ըստ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի՝ Հայաստանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները չեն կարող հավերժ օկուպացված մնալ: Փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարությունը ավելի սեղմ է, կրկին կոչ է անում Թրամփի վարչակազմին քայլեր ձեռնարկել՝ հրադադարի հասնելու եւ Թուրքիային ու Իրանին հետ պահելու համար: