19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ի գրեթե ողջ երկայնքով սկսվել են հարձակողական գործողություններ: Հատկապես թեժ է եղել Թալիշում»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ պատերազմի ընթացքում թերևս այդպիսի թեժ մարտ չի եղել:
Հովհաննիսյանը վստահեցրել է, որ հակառակորդը որևէ էական ձեռքբերում չունի: Ակցիաներ են իրականացնում՝ տարբեր շենքերի դրոշներ տեղադրելով՝ հոգեբանական ազդեցություն ունենալու համար: Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման լուրերով:
«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջխաղացում ապահոված ադրբեջանական բանակային կորպուսները, մեծ հաշվով, անելու բան չունեն, այլ բան չի մնում, որ դիվերսիոն խմբերը ներթափանցեն բնակավայրերի մոտ և նկարներ անեն»,- հավելել է Հովհաննիսյանը: