17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին:
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով:
Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավոր զինվորների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով: Նախարարը վերջիններիս հետ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում: