կարևոր
710 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-13 20:57

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը ցանկացած պարագայում անընդունելի են․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը ցանկացած պարագայում անընդունելի են․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ․

«Համանախագահներն անհանգստությամբ են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին կողմերի կողմից Մոսկվայում ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման համար՝ աղետալի հետևանքները տարածաշրջանում կանխելու նպատակով: Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը ցանկացած պարագայում անընդունելի են։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար՝ ապահովելով աճյունների, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ, և համաձայնության գալ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի շուրջ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ առանձնազրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»։