կարևոր
1524 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-13 18:25

Թուրքիան այս հակամարտության մեջ հանդես է գալիս որպես Ադրբեջանի գործընկեր․ Զատուլին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Արցախի հողը համարում եմ հայկական, իսկ Արցախի ինքնորոշման փաստը՝ որպես կայացած երեւույթ»,- մեր գործընկերոջ հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նա փաստարկել է այս պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնյաների տարատեսակ հայտարարություններին չհավատալու, դրանք որպես ակնհայտ կեղծարարություն դիտարկելու իր դիրքորոշումը:

«Էրդողանը հրահրել է այս պատերազմն ու շարունակում է յուղ լցնել կրակի վրա»,- իր հերթին պնդում է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը: