«Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև նրա անկեղծ կամավորը»,- այս մասին ասվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարության մեջ։
«Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ, հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ Վարչապետի աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:
Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ: