կարևոր
2112 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-13 14:40

Այ հենց սենց էլ հաղթելու ենք. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախ ճանապարհվող հերթական բեռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը եղել է բարեգործական բեռների հավաքման հերթական կետում՝ ցույց տալով դեպի Արցախ ճանապարհ բռնող բեռը.

«Մեր երիտասարդները՝ հայտնի աստղերի գլխավորությամբ, մեծաքանակ բեռներ են հավաքում և ուղարկում են Արցախ: Հիմնականում հումանիտար բեռներ են՝ սնունդ, հագուստ, երիտասարդներն աշխատում են մեղվի նման»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է Հովհաննիսյանը: