կարևոր
1077 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-13 14:35

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության վերականգնման պայմանը

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության վերականգնման պայմանը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի կողմից միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը որակել Է հարաբերություններում վստահության վերականգնման նախապայման:

«Մենք բացեիբաց հայտարարում ենք հավատարմությունը մեր արժեքներին՝ իրավունքի գերակայությանը, դեմոկրատիային, մարդու եւ աշխարհակարգի իրավունքներին, որի դեպքում գործում են կանոններ, այլ ոչ թե ուժեղագույնի իրավունքը: Մենք համոզված ենք, որ դրանք ամենալավ նախապայմաններն են ստեղծում խաղաղ գոյակցության համար: Ռուսաստանը պետք Է որոշի, թե ինչպիսի փոխհարաբերություններ Է ինքը ցանկանում ունենալ մեզ հետ եւ Եվրոպայում իր արեւմտյան հարեւանների հետ եւ ինչպիսի համընդհանուր մոդել Է նա ցանկանում իր համար: Ակներեւ Է, որ Ռուսաստանն իր գործողություններով ինքը կարող Է որոշել այդ փոխհարաբերությունները: Միջազգային գլխավոր օրենքների հարգումն ու պահպանումը, լինի դա Ուկրաինայում, լինի դա Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն, վստահության վերականգնման նախապայման են»,-հայտարարել Է Մաասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունների դինամիկայի վերականգնում մինչեւ 90-ական-2000-ական թվականների սկզբի մակարդակ:

ՌԴ-ի եւ արեւմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել Է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, Ռուսաստանին մեղադրելով միջամտության մեջ, նրա նկատմամբ պատժամիջոցներ Է սահմանել, Մոսկվան ձեռնարկել Է պատասխան միջոցներ եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ Է: