16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։