կարևոր
2045 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-13 13:06

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

Ռուսական ռազմական գերատեսչությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործընթացին։ Այս մասին գրում է ТАСС լրատվականը, մեջբերելով նախարարության հայտարարությունը, որում ասվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր իրավասության սահմաններում, ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուտափույթ կայունացման՝ իր նախաձեռնությունների իրականացմանը։ 

Հաղորդվում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ այդ հարցի շուրջ։ Աշխատանքի գլխավոր նպատակը՝  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է եւ հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելը:

ՊՆ-ն անհանգստացած է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական խմբավորումների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկատվությամբ: Այդ մտահոգությունը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին՝  երկուշաբթի նրա հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: