6502 դիտում, 2020.10.13 12:37

Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

Հրապարակվել են Ադրբեջանի զինուժի պաշտոնապես չհայտարարված զոհերի նոր անուններ

Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերվել և հրապարակվել է Ադրբեջանի զինված ուժերի չհայտարարված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի ԶՈՒ չհայտարարված, բայց բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնաբերված կորուստների անվանացուցակի 5-րդ մասը։  Այս պահին կա 619 անուն։ Եվս շուրջ 60 անուն դեռ մշակվում է»,-նշել է Հովհաննիսյանը: