09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 3 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: Այս մասին հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքյան էջը:
«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Կարապետյանին նվիրատվության, Արցախին շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Սամվել Կարապետյանը 50 միլիոն դրամ էր փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին` ի աջակցություն Արցախի: