կարևոր
2053 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-13 00:05

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները

Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել  վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:

Սլովենիայի ԱԳՆ գրառման մեջ նշված է.  

«Սլովենիան ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության շարունակական սրացման համար և երկու կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով»:

Սլովենիայի ԱԳՆ-ն նաև մեջբերել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը և կողմերին կոչ է անում պահպանել այն ու բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: