կարևոր
1233 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-12 23:22

ՄԻՊ-ի աշխատակազմը հրապարակել է ուշագնացության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն ուշագնացության ժամանակ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը ներկայացնում է, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: