Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 12-ին հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ: Մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Անցնող ժամերի ընթացքում 3 ԱԹՍ է խոցվել, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի կորուստների մասին թվերը հրապարակելիս հայկական կողմը նշում է միայն խոցված տեխնիկայի թվերը, դրանց մեջ չի ներառվում սարքին վիճակում հակառակորդին վերցված ռազմական տեխնիկան: