12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել Չեռնոգորիայի հանրային հեռուստառադիոընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերում՝ հանգամանալից ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Նա շեշտադրում է կատարել այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիան մեծ վտանգ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար և նույնիսկ՝ դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար։
Դեսպան Հովակիմյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքային ենթակառուցվածքները, ինչը հանգեցնում է հումանիտար մեծ աղետի։ Նշվել է նաև, որ խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային զենքերի օգտագործումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։