կարևոր
1486 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-12 21:40

Ի լուր խուլ ու անտարբեր աշխարհի` բելգիահայ երաժիշտը նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում նվագել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է: