Այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում ՌԴ մայրաքաղաք Մոսկվան էր, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ավարտին հաջորդած համատեղ ասուլիսին Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում խնդրի խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորմանը, բայց Ադրբեջանի հասցրած հարվածը բանակցային գործընթացին չի կարող հաշվի չառնվել:
Իսկ Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Արտոգրծնախարարները նաեւ վերահաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ համանախագահ երկրների գլխավորությամբ, այլընտրանք չկա:
Մարինե Մելիքսեթյանն է ներկայացնում մանրամասները: