19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս հակառակորդին: Այս մասին հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Այս պահի դրությամբ և' Հադրութի ուղղությամբ, և' հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը: Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել»,- ասաց Պողոսյանը: