կարևոր
1456 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-12 18:54

Վահե Էնֆիաջյանը Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի առջեւ բարձրացրել է Բաքվին զենք վաճառելու հարցը

Վահե Էնֆիաջյանը Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի առջեւ բարձրացրել է Բաքվին զենք վաճառելու հարցը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ։

Կողմերը անդրադարձել են տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ 

Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը:

Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությանը հրավիրեց Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվությանը։

ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի  կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ և քայլեր: