12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին լսվում է հայության ձայնը: Նրանց պահանջը մեկն է՝ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանն ագրեսոր է եւ նրան աջակցում է Թուրքիան:
Լոս Անջելեսում հայերը հերթական բազմահազարանոց ակցիան են անցկացրել ու եւս մեկ անգամ փաստել, որ Արցախի թիկունքին են: ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը եւ Ադամ Շիֆը եւս մասնակցել են Արցախում եւ Հայաստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան դատապարտող հազարավոր մարդկանց բողոքի ցույցին, ու նշել, որ պատիվ ունեն կանգնել հայերի կողիքն:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին էլ թվիթերյան գրառմամբ է իր աջակցությունը հայտնել Արցախին ու լոսանջելեսահայերին, կոչ արել ամերիկյան վարչակազմին քայլեր ձեռնարկել՝ Թուրքիային կանգնեցնելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Նշենք, որ սա Լոս Անջելեսում հայերի առաջին ակցիան չէ ընդդեմ Արդբեջանի սանձազերծած գործողությունների:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։