17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին, եղել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստանած բնակիչների հաշվառման, կենսապայմանների բարելավման, նպաստների և թոշակների վճարման առնչությամբ առաջացած հարցերը՝ այդ ուղղությամբ գործընկեր գերատեսչության հետ առաջիկայում նպատակաուղղված աշխատանք իրականացնելու նպատակով։
Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։