10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով արձանագրված մահերի թիվը մեկ շաբաթում եղել է առավելագույնը համավարակն սկսվելուց ի վեր՝ 1 239, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա: Նախորդ շաբաթական առավելագույնն արձանագրվել է հուլիսի 6-12-ը, երբ երկրում հաստատվել էր նոր կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների 1 174 դեպք:
Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը շտաբը հայտնել է 1 034 մահերի մասին: Այսպիսով, եթե անցյալ շաբաթ Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացել է օրական միջին հաշվով 148 մարդ, ապա այս շաբաթ՝ 177: Դրա հետ մեկտեղ վարակի մահացությունը (վերջնականապես կարելի կլինի որոշել սոսկ համավարկն աարտվելուց հետո) շաբաթվա արդյունքներով նվազել է՝ 1,76 տոկոսից իջնելով մինչեւ սեպտեմբերի կեսերից ի վեր նվազագույն մեծություն՝ 1,74 տոկոս: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ վարակվածների թվի աճն այժմ զգալիորեն գերազանցում է մահերի քանակի աճին: