կարևոր
1184 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-11 22:37

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 10-ի Ստեփանակերտի հրթիռակոծությունից

Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 10-ի Ստեփանակերտի հրթիռակոծությունից

Ստեփանակերտը հոկտեմբերի 10-ի գիշերը հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ստեփանակերտը կոնկրետ երեկ գիշեր հրթիռակոծվել է հեռահար մեծ տրամաչափի համազարկային կայանքներով»,- ասաց Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը, խախտելով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, հրթիռակոծել են Արցախի մի շարք քաղաքներ, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: