կարևոր
1332 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 21:39

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վյաչեսլավ Վոլոդինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: