08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։
Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ֊ Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:
«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը: