կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 19:22

Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը ՌԴ-ի առաջնահերթություններից են. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի կայունությունը ՌԴ-ի առաջնահերթություններից են. Զախարովա

Ռուսաստանը, պաշտպանելով իր ազգային շահերը, խիստ շահագրգռված է Հայաստանում և Ադրբեջանում կայուն իրավիճակով: Այս մասին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօրվա իրավիճակի յուրահատկությունն այն է, որ սեփական ազգային շահերի առկայության դեպքում, իսկ մենք դրանք ունենք և պաշտպանում ենք, մեզ համար առաջնային առումով կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կայունությունը, և նրանց հարաբերությունները մեզ համար սկզբունքային կարևորության են»,- ասել է Զախարովան: