կարևոր
1282 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 18:56

Վարչապետը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում: