23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:
Հռոմի պապը բարձր է գնահատել խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Նա կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է: Հռոմի պապը նշել է նաև, որ ցավում է մարդկային կորուստների, կրած տառապանքների, ինչպես նաև տների և եկեղեցիների կործանման համար:
«Աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է»,-նշել է Պապը:
Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն և հրապարակված փաստական տվյալները վկայում են ավերվածությունների մասին, անգամ վիրավորվել էին ռուս լրագրողներ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սկսած թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը, դպրոցները, արդյունքում վիրավորել ու զոհվել են խաղաղ բնակիչներ՝ Արցախում և Հայաստանում: