կարևոր
1276 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 13:19

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը իբր ռազմական օբյեկտների հարվածելու անվան տակ տարբեր տեսակի զինատեսակներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ:

«Ի՞նչ է օգտագործվում խաղաղ բնակչության դեմ. «Սմերչ» «Պոլոնեզ», հրթիռային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Հարվածել են նաև Շուշիի եկեղեցուն, որը որևէ բարոյական հարթության մեջ չի տեղավորվում, որի շրջապատում որևէ ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները: