28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Պայմանավորվածության համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հոկտեմբերի 11-ին արդեն պետք է սկսվեր ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, սակայն Ադրբեջանը կրկին անտարբեր է իր զոհերի նկատմամբ: Այս մասին ասուլիսում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ, իր հայրենակիցների, իր ազգի, իր ժողովրդի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ դա օրերի ընթացքում մեծ աղետ է դառնալու: Պատկերացրեք՝ այդ իշխանությունը, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր է, անտարբեր է ոչ միայն ժողովրդի կյանքի, այլ նաև իր զոհերի նկատմամբ, որոնք գնացել են իր հրամանով ինչ-որ առաջադրանք կատարելու»,-ասել է Հարությունյանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները րոպեներ անց խախտել են կրակի դադարեցման ռեժիմը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմել են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Ադրբեջանը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրթիռակոծել է նաև Ստեփանակերտը, Շուշին և այլ խոշոր քաղաքներ։