կարևոր
1580 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 10:14

«Քայլերթ՝ հանուն հաղթանակի». կոնգրեսական Շերմանը կմիանա քայլերթին՝ ի համերաշխություն Արցախի ժողովրդի

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: Կոնգրեսականն այս մասին հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում:

«Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,-նշել է նա: Հաղթանակի համար քայլերթը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսի Pan Pacific այգուց՝ տեղի ժամանակով 15:00-ին: Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բեվերլի Հիլզ՝ Թուրքիայի հյուպատոսության շենք:

Շերմանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է երթի մասին իրազեկող պաստառը, որտեղ մասնավորապես նշված է՝ Արցախը հարձակման է ենթարկվում, օգտագործվել են հաշթագեր՝ «Ուժեղ Արցախ», «Կանգնեցնել Ալիևին»: