կարևոր
1334 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-11 10:04

Շարունակվում է դեպի Արցախ օգնությունը Ջավախքի բազմաթիվ բնակավայրերից

Շարունակվում է դեպի Արցախ օգնությունը Ջավախքի բազմաթիվ բնակավայրերից

Ջավախքի գրեթե բոլոր բնակավայրերում անցկացվում են հանգանակություններ, որոնց ընթացքում տարրաբնույթ օգնություն՝ դրամական միջոցներ, սննդամթերք, հագուստ է հավաքվում Արցախի համար: Ընդ որում օգնություն են փոխանցում ոչ միայն Ջավախքում ապրողները, այլեւ այլ երկրներում բնակվող ջավախքցիները:

Ախալցխայից եւ շրջանի գյուղերից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցված 21,000 US$:

Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցված 5,011 US$:

Մի խումբ ջավախքցի գործարարներ, որոնք չեն նշել իրենց անունը, Արցախ են հասցրել 50 տոննա կարտոֆիլ: ԼՂՀ կառավորությունը գրավոր շնորհակալություն է հայտնել նրանց:

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը հաղորդում է, որ 57.000 US$ են նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին, մեր բանակին: Նա նշում է, որ միջոցները հավաքել են Ախալցխայում, Ախալքալաքում,  Նինոծմինդայում ու Ծալկայում: Բացի գումարային աջակցությունից նաև Արցախից եկած բնակիչներին տրամադրվել է մթերք և հագուստ:

Խանդո գյուղի դրամահավաքի առաջին փուլում հավաքված գումարի երկրորդ մասը որը կազմեց 6000 US$, փոխանցվել է Ջավախք հիմնադրամի հաշվին, որտեղից կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին ։ Այս փոխանցումից հետո կրկին շարունակվում է դրամահավաքը, և արդեն հավաքվել է 10000 լարիից ավել գումար։

Սամշվիլդե գյուղի բնակչությունը հավաքել է 1430 US$ (գյուղը գտնվում է Թետրիծղարոյի շրջանում):