24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Քաղաքագետ Թևան Պողոսյանն Ադրբեջանի հանդեպ միշտ զգոն լինելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Պողոսյանն ասել է՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից Մոսկվայում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության խախտմանը:
«Ադրբեջանն այն թշնամին է, որը 1915թ. կոչվում էր Թուրքիա, մեզ ցեղասպանում էր, այս մի ամբողջ դարը նրա հետ միասին ցեղասպանում էր, 1991-1994թթ. որոշել էր վերացնել, չի ստացվել, դրանից հետ մեր տղաներին ամեն օր կրակում, սպանում էր: Հիմա էլ լայնածավալ ձևով հարձակվել է, որ այդ մասում բնակվող հայությանը սպանի: Ցեղասպան Ադրբեջանի գործողություններն են: Մենք պետք է լինենք զգոն, որովհետև չկա վստահություն թշնամու հանդեպ»,- ասել է Պողոսյանը:
Քաղաքագետը հավելել է, որ Ադրբեջանը փորձում է մեզ վերացնել և պետք է ունակ լինենք պայքարելու նրա դեմ:
Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։