Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը՝ հոկտեմբերի 10-ի 12:00-ն, թշնամու դիվերսիոն-հետախուզական խումբը հասցրել էր ներթափանցել Հադրութ:
12:00-ից հետո էլ ի՞նչ հրադադարի պահպանում, երբ թշնամին հայկական տարածքում է: Մեր զինուժը շրջափակել է դիվերսանտներին ու անցել նրանց ոչնչացնելու գործողությանը: Եթե դիվերսանտների ներխուժումը նախքան հրադադարի հաստատումն էր, ապա «Կարախամ-բեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գրոհը արտգործնախարարների միջեւ պայմանավորվածության ակնհայտ խախտում էր:
12:05-ին Ադրբեջանը սկսեց գրոհը՝ միաժամանակ կրակի տակ պահելով Հադրութ քաղաքը: Հայկական կողմի համար ակնհայտ է, որ թշնամու գործողությունների նպատակը Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին տարածած կեղծիքը ապացուցելն էր:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանը տեսանյութում։