Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Ինչպես տեղեկացնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:
«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարությունը նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր: