20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքէջում տարածած հաղորդագրությունից:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի ռեժիմի պահպանման կոնկրետ պարամետրերի վերաբերյալ: Գուտերեշը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնառությունը առարկայական բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարը կոչ է անում նաև միջազգային հանրությանը աջակցել հրադադարի մասին համաձայնագրին և շարունակել կողմերին կոչ անել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ միջոցներով: