կարևոր
1612 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 22:37

Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին

Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում բոլորին կոչ է արել միանալ դրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից հետո մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակներում հանգանակված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 90 միլիոն դոլար: